Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Գագիկ Ջհանգիրյանն այդ գումարը կստանա, և ամբողջը փոխանցելու է հայրենիքի պաշտպանությանն ուղղված ծախսերին». Արմեն Խաչատրյանը՝ ՄԻԵԴ-ի վճռով ՀՀ-ի կողմից Գագիկ Ջհանգիրյանին և Սմբատ Այվազյանին փոխանցվելիք գումարի մասին

Հոկտեմբեր 08,2020 17:38

«Այդ գումարից հրաժարվելու մեխանիզմ չկա: Գագիկ Ջհանգիրյանն այդ գումարը կստանա, և ամբողջը փոխանցելու է հայրենիքի պաշտպանությանն ուղղված ծախսերին: Սմբատ Այվազյանի ընտանիքից տեղեկություն չունեմ»,- Aravot.am-ի փաստմանը՝ ՄԻԵԴ-ը կայացրած վճռով ՀՀ-ին պարտավորեցնում է Գագիկ Ջհանգիրյանին և Սմբատ Այվազյանին վճարել դրամական փոխհատուցում և հարցին՝ այդ գումարը հայցվորները ստանալո՞ւ են, այսպես պատասխանեց Հայ ազգային կոնգրեսի իրավական ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը:

Նշենք, որ այսօր ՄԻԵԴ-ը երկու վճիռ է կայացրել 2008 թ. քաղբանտարկյալների գործերով, ճանաչել է՝ Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ Կոնվենցիայի 5 (§1), 5 (§3), 6 (§1) և 11-րդ հոդվածների խախտումներ, Սմբատ Այվազյանի նկատմամբ 5 (§1), 5 (§3), 5 (§4), 6 (§1), 6 (§4) և 11-րդ հոդվածների խախտումներ»:

Հոկտեմբերի 8-ին հրապարակված վճռով ՄԻԵԴ-ը ՀՀ-ին պարտավորեցնում է  երեք ամսվա ընթացքում Գագիկ Ջհանգիրյանին և Սմբատ Այվազյանին վճարել 14.000 եվրո որպես բարոյական վնասի փոխհատուցում և 2000 եվրո դատական ծախսերի փոխհատուցման համար:

Արմեն Խաչատրյան

Արմեն Խաչատրյանից հետաքրքրվեցինք՝ մասնավորապես ի՞նչ իրավունքների խախտման մասին խոսքը, որոնք արձանագրվել են վճռով, նա պատասխանեց. «Դրանք վերաբերում են ձերբակալման, կալանքի ընթացքում տեղի ունեցած խախտումներին, արդար դատաքննության իրավունքի խախտմանը, ինչպես նաև վերաբերում է կարծիք արտահայտելու ազատությանը՝ Կոնվենցիայի երեք հոդվածներով երկուսի դեպքում էլ: Սմբատ Այվազյանին մի քիչ ավելի լայն համատեքստի մեջ է դատարանը անդրադարձել, քանի որ 5-րդ հոդվածի մի մասով ավել է ճանաչել, 6-րդ հոդվածի մի մասով ավել է ճանաչել: Բայց դեռ կծանոթանանք Եվրոպական դատարանի ամբողջական վերլուծություններին, դրանից հետո կանդրադառնանք»:

Արմեն Խաչատրյանը փաստեց՝ ՄԻԵԴ բոլոր վճիռներն են նախադեպային և շեշտեց. «Այստեղ շատ կարևոր է, քանի որ մասնավորապես Գագիկ Ջհանգիրյանի մասով մենք պիտի դեռ նայենք՝ ինչ հիմնավորումներ է դրել 11-րդ հոդվածի խախտման մասով: Գիտեք՝ Գագիկ Ջհանգիրյանին նաև աշխատանքից հեռացման հրամանում դրված էր իր ելույթը Ազատության հրապարակում: Պիտի հասկանանք, թե ինչքանով է առնչվում այդ ելույթի մասով, այդ հոդվածի խախտումն ինչքանով է առնչվում նաև Վարչական դատարանի վարույթում գտնվող գործին: Դեռ նոր է վճիռը եղել, դեռ կծանոթանանք»:

Արմեն Խաչատրյանը նկատեց՝ մի քիչ պատեհ առիթի չեղավ այս վճիռը, քանի որ այսօր ֆիզիկապես կամ թեկուզ այստեղից ամեն ինչ ռազմաճակատի համար է արվում. այդ հոգսերով ենք ու փոխանցեց. «Մի քիչ թող խաղաղվի, կհաղթենք, կվերջացնենք, կանցնենք մյուս հաղթանակներին»:

Մեր հարցին՝ արդյոք ՄԻԵԴ վճիռը կարո՞ղ է բեկում մտցնել նաև Գագիկ Ջհանգիրյանն ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի գործում, Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Այսպես թե այնպես ունենալու է ազդեցություն, քանի որ Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտումն արդեն իսկ դատարանն արձանագրել է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031