Լրահոս
Օրվա լրահոսը

«Բավական է. սա պետք է դադարեցվի». պորտուգալահայերը Լիսաբոնում բողոքի ցույց են անցկացրել

Հոկտեմբեր 08,2020 17:34

Պորտուգալիայի Լիսաբոն քաղաքում հոկտեմբերի 5-ին անցկացվել է բողոքի ցույց տեղի հայ համայնքի մասնակցությամբ։ Պորտուգահայերը համախմբվել էին՝ բարձրաձայնելու Արցախում Ադրբեջանի սանձաձերծած պատերազմի մասին և գրավելու տեղական մամուլի ուշադրությունը։ Ցույցի կազմակերպիչ, Լիսաբոնի համալսարանում հայոց լեզվի և մշակույթի դասախոս Լիա Խաչիկյանի խոսքով՝  օրը հատուկ էին ընտրել, քանի որ հոկտեմբերի 5-ը Պորտուգալիայի Հանրապետության հռչակման օրն է։

«Բոլորիս անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել այն ընտանիքներին, ովքեր Հայաստանում են։ Այն մարդիկ, ովքեր իրենց հարազատներին են կորցրել, ձեր վիշտը նաև մեր վիշտն է, մենք բոլորս ձեզ հետ ենք։ Թեպետ քիչ ենք, սակայն մեր ամբողջ նվիրումը, մտածմունքները ձեզ հետ են։ Կփորձենք մեր կողմից ամեն ինչ անել, որպեսզի ամբողջ Պորտուգալիայում լսելի դարձնենք այն ամենը, ինչ տեղի է ունենում այսօր Հայաստանում և Արցախում։ Դա մեր պարտքն է»,-նշել է նա։

Տեղի հայերի կոչերին միացել էր նաև պորտուգալացի ինժեներ Ռիկարդու Պառաշուն։

«Թուրքիան վարձում է սիրիացի ահաբեկիչների Լեռնային Ղարաբաղում խաղաղ բնակչությանը սպանելու համար։ Մենք այստեղ ենք, որպեսզի բոլորն իմանան՝ սա պետք է դադարեցվի։ Բավական է»,-ասել է պորտուգալացի ցուցարարը։

ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031