Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Իրողությունը արձանագրում է նաեւ քաղաքակիրթ աշխարհը». Վահե Էնֆիաջյանը՝ ալիեւյան կլանի ակտիվները սառեցնելու Ժնեւի հայանպաստ բանաձեւի մասին

Հոկտեմբեր 08,2020 16:55

Ժնեւի քաղաքային խորհուրդը 49 կողմ, 18 ձեռնպահ եւ 2 դեմ ձայներով բանաձեւ է ընդունել՝ դատապարտելով Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան, ճանաչելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, նաեւ որոշելով սառեցնել ալիեւյան կլանի այնտեղի ակտիվները:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում հարցին, թե մեզ սա ի՞նչ կարող է տալ, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը պատասխանեց. «Այս քայլերը գործողություններում որակավորել մեծ կամ փոքր քայլեր եւ գնահատական այս համատեքստում հնչեցնել այդքան էլ տեղին չի լինի: Ի վերջո, յուրաքանչյուր հայտարարություն, յուրաքանչյուր գործողություն, յուրաքանչյուր պարզաբանում այս իրավիճակի հետ կապված քայլ առաջ են մղում մեզ՝ դեպի ցանկալի արդյունքի. եւ միջազգային հանրությունը պետք է որակավորումներ, գնահատականներ տա այս գնահատականներին, որոնք որ հնչեցվել են տարիներ շարունակ ՀՀ ներկայացուցիչների կողմից: Ամբողջ աշխարհը նաեւ այդ փաստերով պետք է տեսնի եւ հասկանա, որ այո, իրոք, այս փաստերը կան, այս իրողությունները չի արձանագրում միայն հայկական կողմը, այլ արձանագրում է քաղաքակիրթ աշխարհը»:

Հարցին՝ ՄԻԵԴ միջանկյալ որոշում էլ ունենք, դա զսպիչ օղակ չի հանդիսանում Ադրբեջանի ու Թուրքիայի համար, էլի լուրեր ունենք, որ եւս 4000 ահաբեկիչներ է բերում Թուրքիան, ինչպե՞ս կանխել, Էնֆիաջյանը պատասխանեց. «Ես կրկնում եմ, անկարեւոր հարցեր այստեղ չկան, միանշանակ մեծ եւ փոքր գործողությունները շատ հարաբերական են: Ի վերջո, նույն գրոհայինները, կամ այն մարդիկ, որոնք գալու են շփման գիծ, առերեսվում են հայկական մարտունակ բանակի գործողություններին, ու այս պահի դրությամբ պետք է արձանագրենք, որ արդեն 12 օր է՝ Ադրբեջանի կողմից կռվող 4000-ից ավելի զինծառայողներ են մահացել»:

Էնֆիաջյանն էլ ասաց, որ Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հարթակում, որտեղ Թուրքիան ու Ադրբեջանն էլ են անդամ, ներկայացրել են, որ մարտի դաշտում հարյուրավոր դիեր են, ու Ադրբեջանը չի գալիս ու չի տանում իր դիերը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031