Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թուրքական հեռուստաընկերությունը տուգանվել է «հակաադրբեջանական» մեկնաբանության համար. Ermenihaber

Հոկտեմբեր 08,2020 16:20

Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը որոշել է թուրքական «Halk TV»-ի նկատմամբ խոշոր չափի վարչական տուգանք կիրառել՝ քաղաքական հաղորդումներից մեկում «Ադրբեջանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հասցեին քննադատություններ հնչեցնելու, հեղինակությունը նսեմացնելու պատճառով»։

Նշենք, որ քրդական ծագումով թուրք գրող և լրագրող Լևենթ Գյուլթեքինը թուրքական «Halk TV» հեռուստաընկերության «Երկու հայացք, երկու մեկնաբանություն» հաղորդման եթերում հայտնել էր, որ Ադրբեջանը պետություն չէ, այլ աշիրեթ է։

Բարձրագույն խորհուրդը քննարկման է դրել Ադրբեջանի վերաբերյալ լրագրողի հայտարարությունները։ Գյուլեթեքինը բացասական արձագանքների ֆոնին,  փորձ է արել արդարանալ, որ սխալ է ընկալվել իր խոսքերը և մեկնաբանել․

«Ադրբեջանի իշխանություններին ուղղված քննադատություններիս նպատակն է ուշադրություն հրավիրել Ադրբեջանի ժողովրդի ներքին դրությանը և  ուժեղ ինստիտուցիոնալ կառուցվածքի բացակայության պատճառով առաջացած տկարությանը»։

Չնայած Գյուլթեքինի պարզաբանությանը, այնուամենայնիվ RTÜK-ը այն համոզիչ չի համարել և խորհրդի անդամները միաձայն որոշեկ են  խոշոր չափի տույժ նշանակել նշյալ հեռուստաընկերությանը։

Հիշեցնենք, որ Լևենթ Գյուլթեքինը, ակնարկելով այն, որ թուրքական իշխանությունները դեռևս չեն տեղափոխվել իրենց վաղ միջնադարյան քոչվորական հասարակարգից և շարունակում են իրենց զավթողական քաղաքականությունը, ասել էր․ «Ձին հեծած գնում են։ Եթե նայես Դևլեթ Բահչելիին (թուրքական ահաբեկչական «Գորշ գայլեր» խմբավորման քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ), ապա նա Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը կմիացնի Ադրբեջանին, իսկ այդ տարածքների միջև գտնվող Հայաստանի տարածքները հավանաբար կգրավի»։

Գյուլթեքինը, վիճարկելով Ադրբեջանի պետություն լինելու հանգամանքը, հռետորական հարց էր բարձրացրել՝ արդյոք Ադրբեջանը պետությո՞ւն է, թե ոչ․ «Ադրբեջանը աշիրեթ է, այնտեղ ժողովրդավարություն չկա, իրավունք չկա։ Այնտեղ ավտորիտար վարչակազմ է, ընտրություն չկա, փողի մեջ լող են տալիս։ Դեռ մինչև այսօր մի մարդավարի պետություն չեն ստեղծել»։

Ermenihaber

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031