Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մուրադյանի խնդրանքով՝ փաստաբանը դիմել է, որ Արսեն Թորոսյանի դեմ նիստը հետաձգվի

Հոկտեմբեր 08,2020 16:15

Հաշվի առնելով ներկա իրավիճակը՝ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի խնդրանքով փաստաբանը գրություն է ուղարկել դատարան՝ դատական նիստը հետաձգելու: Այս մասին Aravot.am-ի հարցին ի պատասխան ասաց ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը: Հաջորդ նիստի օրը դեռ պարզ չի:

Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում՝ դատավոր Գրիգորի Վարդանյանի նախագահությամբ հոկտեմբերի 8-ին պետք է տեղի ունենար ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդդեմ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գործով դատական նիստը: Նախորդ նիստին որոշում կայացվեց «Հանրային» հեռուստաընկերության ներկայացուցչին ներգրավել որպես երրորդ անձ։ Հ1-ի ներկայացուցիչ Լիանա Սահակյանը դատարանին խնդրել էր հնարավորություն տալ ծանոթանալ գործի նյութերին։

Արմեն Մուրադյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Արսեն Թորոսյանի՝ զրպարտչական արտահայտությունների հերքման եւ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջների մասին։

Արմեն Մուրադյանի ներկայացուցիչը դատարանում ասել էր, որ իրենք զրպարտություն են համարում Հանրային հեռուստաընկերությունով Պետրոս Ղազարյանի հաղորդման շրջանակում Արսեն Թորոսյանի հայտարարությունները, ըստ որի՝ Արսեն Թորոսյանը սուտ է որակել Արմեն Մուրադյանի որոշ արտահայտություններ: Հայցվորները պահանջում են Facebook-ի ուղիղ եթերում հերքել հնչեցրած արտահայտությունները, ինչպես նաեւ Պետրոս Ղազարյանի նույն հաղորդման միջոցով հերքել մյուս արտահայտությունները։ Բացի այս, հայցվոր կողմը Արսեն Թորոսյանից պահանջում է երկու միլիոն դրամ։

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031