Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Եթե ՀՀ վարչապետը նման որոշում է կայացրել, ուրեմն ունի բոլոր պատճառները եւ բոլոր առիթները». Արման Բոշյանը՝ ԱԱԾ պետին պաշտոնանկ անելու մասին

Հոկտեմբեր 08,2020 16:28

Ռազմական դրության պայմաններում ԱԱԾ պետին պաշտոնանկ անելը ու նոր պետ նշանակելը վտանգավոր չէ՞, Aravot.am-ի հետ զրույցում այս հարցին ի պատասխան՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանն ասաց. «Եթե ՀՀ վարչապետը նման որոշում է կայացրել, ուրեմն ունի բոլոր պատճառները եւ բոլոր առիթները: Կարծում եմ, մնացածը հարմար առիթի դեպքում այս իրավիճակից հետո հանրությանը կներկայացվի»:

Հարցին՝ կոնկրետ դուք որեւէ թերացում նկատե՞լ եք ԱԱԾ աշխատանքում, նա պատասխանեց. «Թույլ տվեք հիմա չմեկնաբանել, որովհետեւ հասկանալի պատճառներով նման հարցերը հիմա չէ, որ պետք է քննարկման, բանավեճի թեմա դառնան»:

Մեր դիտարկմանը, որ մինչ այդ վարչապետը դավաճանների մասին հայտարարություն արեց ու ԱԱԾ պետի պաշտոնանկությունը անմիջականորեն կապվում է այդ հայտարարության հետ, Բոշյանը պատասխանեց. «Ես չեմ կարող այդ հարցը մեկնաբանել, համոզված եմ, որ ժամանակը բոլոր հարցերի պատասխանը կտա»:

Ճշտեցինք՝ որեւէ վտանգ չե՞ք տեսնում, որ ԱԱԾ պետը պատերազմական խառը օրերում փոխվում է, նա պատասխանեց. «Ես վտանգներ չեմ տեսնում, կարծում եմ, որ մեր բոլոր հայացքները, բոլոր ջանքերը, բոլոր գործողությունները պետք է միտված լինեն ճակատին՝ հայ զիվորի, հայ սպայի գեներալների կողքին՝ խրախուսելու՝ այս պատերազմը հաղթական ավարտին հասցնելու»:

Հարցին՝ դուք քաղաքական դավաճաններ այս փուլում տեսե՞լ եք՝ Արման Բոշյանը պատասխանեց. «ՀՀ-ն գտնվում է ռազմական դրության մեջ: Ընթանում են թեժ մարտեր, ես կարծում եմ, ներքաղաքական հարցերը պետք է ամբողջությամբ դնել կողքի: Մենք պատերազմի առաջին օրը հայտարարություն արել ենք՝ ընդգծելով համախմբած լինելու կարեւորությունը, այլ քաղաքական ուժեր եւս նմանատիպ հայտարարություն են արել, բոլորիս հայացքը, ջանքերը պետք է ուղղված լինեն Արցախ՝ դեպի վերջնական հաղթանակ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031