Ժնևում ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի ներկայացուցիչների բանակցությունները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։
Ինչպես թղթակցին հայտնել են ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունից, հանդիպումն ընթանում է ՄԱԿ-ի սահմաններից դուրս՝ գաղտնի վայրում, փակ ձևաչափով։
Բանակցություններին մասնակցում են ԵԱՀԿ համանախագահները։ Երեկվանից Ժնևում է գտնվում նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ