Լրահոս
Օրվա լրահոսը

Վաչե Շարաֆյանը` Բունդեսթագին ուղարկված նամակի մասին. «Նույն Աղետ» նախագծի նախաձեռնողներն են»

Հոկտեմբեր 08,2020 16:07

Aravot.am-ը տեղեկացրել է, որ Գերմանիայի և մի շարք այլ երկրների մշակութային հաստատությունների և գիտական կենտրոնների ղեկավարները, քաղաքագետները, լրագրողներն ու արվեստագետները բաց նամակ են հղել Բունդեսթագի պատգամավորներին։ Նրանք կոչ են արել Գերմանիայի կառավարությանն իր ունեցած լծակներով պատերազմական կողմերի վրա ակտիվ ազդեցություն ցուցաբերել, աջակցել կրակի անհապաղ դադարեցմանը եւ Արցախում նոր միջազգային բազմակողմանի քայլերին, ինչպես նաեւ լայնածավալ քաղաքական պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի հանդեպ: Նախաձեռնության հեղինակներից մեկն էլ կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանն է:

Aravot.am-ի հետ զրույցում կոմպոզիտորը նշեց, որ նախաձեռնողները նույն մարդիկ են, որոնք ժամանակին նախաձեռնել էին Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցին նվիրված միջոցառումներ` մասնավորապես՝ «Աղետ»համերգաշարը` Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարությամբ, եւ այստեղ ամենաակտիվ գործողը Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Մարկուս Ռինդտն է ու բոլոր այս գաղափարների նախաձեռնող Մարկ Սինանը:

Մարկուս Ռինդտն ու Մարկ Սինանը՝ Սարաֆյանի հետ

«Այս դեպքերի ժամանակ կապվեցի իրենց հետ եւ տեղեկացա, որ իրենք եւս աշխատում են փաստաթղթի վրա, որի տակ ստորագրեցին բազմաթիվ մարդիկ, մտավորականներ` Գերմանիայից, ԱՄՆ-ից ու այլ երկրներից: Միացողներից մեկն եմ, կան նաեւ ազգությամբ թուրքեր, որոնք ցեղասպանությունն ընդունելու կողմնակից են, Հրանտ Դինքի ընկերներն են»,-հայտնեց Վաչե Շարաֆյանը: Ապա հավելեց. «Դրանք մեր ընկերներն են, որոնք ընդհանրապես մարդկության ընկերներն են եւ նման գաղափարներն առաջ մղողները»:

Կոմպոզիտորը նշեց, որ սպասում են նամակի արձագանքին: Նաեւ հիշեցրեց, որ ժամանակին, երբ եղավ Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի «Աղետ» նախագիծը, եզակի դեպք էր, երբ էրդողանն անձամբ ԵՄ-ից պահանջեց փակել համերգաշարը, սակայն հաջողության չհասավ, ընդհակառակը «Աղետը» մեծ թափ առավ եւ հակառակ դեր խաղաց:

Հիշեցնենք, որ 2015 թ. նոյեմբերին Բեռլինում մեկնարկած Դրեզդեն Սիմֆոնիկ նվագախմբի կողմից կազմակերպվեց «Աղետ» համերգաշարը` նվիրված Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Հենց առաջին համերգից սկսած` ծրագիրը հայտնվեց գերմանացի ունկնդրի ուշադրության կենտրոնում (ծրագրում` Գեդիզլիօղլու, Օհրին , Շարաֆյան): Համերգը եւ Դրեզդեն Սիմֆոնիկի կողմից հատուկ պատրաստված հարցազրույցները հեռարձակեց Բեռլինի Ռադիոն, նաեւ մի ամբողջ ամիս այն հեռարձակվեց առցանց տարբերակով, ինչը հնարավորություն տվեց էլ ավելի մեծ թվով մարդկանց տեղյակ պահել Թուրքիայի իրականացրած Հայոց ցեղասպանության մասին: Ինչ վերաբերում է Մարկ Սինանին, 2016թ. Երեւանում կայացած ասուլիսում նա հայտնել էր իր հայկական արմատների ու հայ տատիկի մասին:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարը` Վաչե Շարաֆյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031