Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանը կալանքից ազատվելու համար 1 օրում 4 մլն դոլար ճարեց, իսկ Արցախին փող չի փոխանցել. «Քոչարյանը եթե մի կոպեկ տված լիներ՝ հիմա քթներիցս բերել էր». Անդրանիկ Քոչարյան

Հոկտեմբեր 08,2020 15:43

«Ստեփանակերտում արդեն վտանգավոր է, որովհետեւ անընդհատ ռմբակոծում են: Շատերն առաջին փուլում գնացին այնտեղ, մեկ էլ պարզվեց, որ հրատապ երկրորդ նախագահը գալիս է հանդիպի ՌԴ դեսպանի հետ ու բոլոր կայքերը գրում են՝ այ հիմա հրատապ հանդիպում է…ՌԴ դեսպանի հետ հանդիպում է յուրաքանչյուր պատգամավոր եւս: PR անելու համ դրա վրա դիվիդենտներ շահելու ժամանակը չի: Այստեղ ոչ մեկը կարգավիճակ չունի, բացի կառավարող շրջանակներից»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Member of ‘My Step’ faction Andranik Kocharyan hold parliamentary briefings at the RA NA

Նա նաեւ հորդորեց այն ուժերին, որոնք կառավարիչ չեն, զինվորագրվեն ու գնան կանգնեն զինվորի կողքին: Հարցին՝ մտահոգի՞չ էր Ռոբերտ Քոչարյանի՝ Արցախում լինելը, դրանից հետո գալն ու ՌԴ դեսպանի հետ հանդիպումը՝ նա պատասխանեց. «Ինձ համար մտահոգիչ չի ոչ մեկի Արցախում լինելը: Բայց ամեն մեկն Արցախում պետք է հստակ իմանա՝ ինչի համար է գնացել ու ինչ պատասխանատվություն է կրում՝ այնտեղ լինելու համար՝ Ռոբերտ Քոչարյանը լինի, Սերժ Սարգսյանը լինի, նույնիսկ ես տեսա այնտեղ Մենուա Հարությունյանը այնպիսի գեղեցիկ համազգեստով Ստեփանակերտում բան էր անում, բայց լավ կլիներ, որ այդ շարժումը տեղափոխվեր դեպի այն դիրքերը: Մենք ծանր մարտեր ենք մղում, հասկացեք: Ես այնտեղ տեսել եմ այլ նախկին պաշտոնյաների»:

Երբ լրագրողները սկսեցին թվարկել որոշ նախկին պաշտոնյաների անուններ՝ Սեյրան Օհանյան, Յուրի Խաչատուրով՝ Անդրանիկ Քոչարյանը հակադարձեց Խաչատուրովի հետ կապված. «Ես Խաչատուրովին չեմ տեսել, որտե՞ղ եք տեսել իրեն՝ Արցախի նախագահի աշխատակազմո՞ւմ, որ գոնե գիտելիքները փոխանցի նրանց, ովքեր դրա կարիքն ունեն»:

Ըստ Քոչարյանի, պետք է նախ գնացողները ներկայանան Արցախի ղեկավարությանը ու ճշտեն իրենց անելիքները. «Ամեն մեկը պետք է ոչ թե ցույց տա, որ գտնվել է այնտեղ, ԱԺ շատ պատգամավորներ գնում են, գալիս են, խնդիրներ են լուծում…»: Լրագրողների դիտարկմանը՝ այս պահին ԱԺ պաշտպանության հանձնաժողովից քանի՞սն են այնտեղ՝ Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց. «Ի՛: Պաշտպանության հանձնաժողովի անդամները իր ղեկավարի հետ մի քանի օր առաջ այնտեղ էին եւ եկան, որ այստեղ լուծեն այն հարցերը, որոնք անհրաժեշտ են Արցախի համար: Այնտեղ է օրինակ Տիգրան Կարապետյանը, է՞լ ինչ ազգանուններ եք ուզում»:

Մենք ճշտեցինք՝ այսինքն, Խաչատուրովը Արցախում խնդիրներ լուծելու պատրաստակամություն չի՞ հայտնել՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Եթե դրա կարիքը լիներ, Արցախի ղեկավարությունը պատրաստ է ցանկացածի օգտակար առաջարկը լսի ու նույնիսկ կիրառի: Ինչպես օրինակ Սեյրան Օհանյանը երկրորդ օրը այնտեղ էր ու ակտիվ մասնակցություն է ունենում որոշումների, իր գիտելիքների ծառայեցմանը, նաեւ՝ Արթուր Աղաբեկյանը: Երբ որ ընդամենը գնում ես ու տարածվում են ֆոտոներ, որտեղ ընդամենը շատ հանգիստ միջավայրում սուրճ են խմում եւ գնացողներն ունեն շատ մեծ ռեսուրսներ, այսօր մեր երկիրը ռեսուրսների կարիք ունի, տեսեք, մեր ամբողջ ազգաբնակչություն այսօր գումար է հավաքում բայց դուք նկատեցիք, որ նույն Ռոբերտ Քոչարյանն իր խափանման միջոցը փոխելու համար մեկ օրվա ընթացքում 4 մլն դոլար մուծում եղավ, որպեսզի ինքը Սեւանում սկսի պտտվել: Եթե այդպիսի ռեսուրսի տիրապետող մարդիկ կան, նրանք ամեն ինչ պետք է դնեն մեր երկրի հաղթանակի կերտման գործին: Սկսած իրենց դղյակներից՝ մեր ամբողջ ռեսուրսը պետք է լիներ մեր պետության անվտանգության հիմքերի ամրապնդման ուղղությամբ ծախսված»:

Թե ինչո՞ւ չեն փոխանցում՝ Քոչարյանը պատասխանեց. «Չեն ուզում, որովհետեւ փողը պարզվում է շատ քաղցր բան է շատերի համար»:

Ավելի ուշ Aravot.am-ի հետ զրույցում հարցին՝ դուք վստա՞հ եք, որ Ռոբերտ Քոչարյանը փող չի փոխանցել՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Եթե էնի փոխանցած լիներ, Քոչարյանը եթե մի կոպեկ տված լիներ՝ հիմա քթներիցս բերել էր, դուք Քոչարյանին լավ չեք ճանաչում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Առտուճան says:

    Ի վերջոյ հայ քաղաքական վերնախաւը ալիյեւէն լաւը չէ

  2. Առտուճան says:

    Ի վերջոյ հայ քաղաքական վերնախաւը ալիյեւէն լաւը չէ։
    Լռեցէ՛ք որ հաղթենք

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031