Լրահոս
Օրվա լրահոսը

Անազատության մեջ գտնվողներն ունեն հատուկ կարգավիճակ․ ՊՆ

Հոկտեմբեր 08,2020 15:21

Քիչ առաջ «Արմավիր» ՔԿՀ-ից տեղեկացրին, որ 4-րդ մասնաշենքի բողոքի ցույց կազմակերպած դատապարտյալ եւ կալանավորված անձանց հանդիպել է ՔԿՀ-ի պետ Արտակ Ղազարյանը։ Հիշեցնենք, անազատության մեջ գտնվողները հինգշաբթի առավոտվանից հրաժարվել են ճաշերից, իրենց ներքնակները խցերից հանել են դուրս՝ պահանջելով ուղարկել առաջնագիծ։ Նրանք միաժամանակ իրենց դիմումների պատասխաններն են ուզում, որոնցով ցանկություն են հայտնել մեկնել առաջնագիծ։

Արտակ Ղազարյանը զրուցել է նրանց հետ, բացատրել ստեղծված իրավիճակը եւ առաջարկել դիմում գրել ՀՀ վարչապետին, ու ինքը անձամբ հետամուտ կլինի հստակ պատասխան ստանալուն։ Բողոքի ցույց անող անձանց հետ այս պահին հանդիպում է նաեւ ՔԿԾ սոցիալական, հոգեբանական եւ իրավական աշխատանքների բաժնի պետ Ծովինար Թադեւոսյանը։

Ի դեպ, ՔԿԾ–ից տեղեկացրել էին, որ «Պաշտպանության մասին», «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին», «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներով, ինչպես նաեւ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «ՀՀ-ում ռազմական դրություն հայտարարելու մասին» ՀՀ կառավարության N 1586-Ն որոշմամբ եւ պաշտպանության ոլորտի քաղաքականությունը մշակող լիազոր մարմնի կողմից ընդունված համապատասխան իրավական ակտերով Արցախյան ազատամարտին մասնակցելու ցանկություն հայտնած դատապարտյալների եւ կալանավորված անձանց զորակոչելու հնարավորության վերաբերյալ հատուկ իրավակարգավորումներ նախատեսված չեն։

Իսկ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը մեր ունեցած հեռախոսազրույցում նշեց, որ ՔԿՀ-ներում պահվող անձանց առաջնագիծ զորակոչելու հարցը ՊՆ իրավասության սահմանում չէ։ «Այդ անձինք ունեն հատուկ կարգավիճակ ու կցագրված չեն զինկոմիսարիատներում»,–ասաց Շ․ Ստեփանյանը։

Aravot.am-ը հարցում է ուղարկել ՀՀ դատախազություն՝ պարզաբանում ստանալու խնդրի վերաբերյալ։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031