Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ-ի խնդիրն է՝ այդպիսի տրամադրություն ստեղծողները պետք է օր առաջ քաշվեն մի կողմ. Անդրանիկ Քոչարյանը խոսում է քաղաքական «դավաճանների» մասին

Հոկտեմբեր 08,2020 15:02

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դավաճանների մասին հայտարարեց: Այս առնչությամբ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Ինչի դուք չե՞ք տեսել: Բնականաբար, պատերազմում լինում են նաեւ այդպիսի երեւույթներ: Դա արագ պետք է չեզոքացվի: Այդպիսի մարդիկ, որպեսզի արդարացնեն իրենց փախնելը, նաեւ սկսում են պանիկա տարածել: Կան ուժեր, որոնք մտածված պանիկա են տարածում, որովհետեւ պատերազմի մեջ կիրառվում են բոլոր հնարավոր հնարքները հակառակորդի կողմից, կամ այլ մարդկանց կողմից, որոնք թուլացնում են մեր բանակի կարողությունները»:

Հավելեց. «Դուք էլ գիտեք՝ ում նկատի ունեմ: Եկեք հասկանանք՝ բոլորս միասին կամ կերտում ենք հաղթանակը, ամեն մեկս այս պատերազմին տվել է իր ամենաթանկ բանը, մեկը՝ իր երեխային, մեկը՝ իր հորը, բարեկամին»:

Մեր դիտարկմանը, որ վարչապետի հայտարարությամբ մենք արտաքին թշնամու վրա կենտրոնանալու փոխարեն «ներքին թշնամիների» հարց ենք լուծում՝ Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց. «Ներքին թշնամիներ պետք է չլինեն ու թշնամանք հրահրողները պետք է օր առաջ լիկվիդացվեն ու նաեւ ԱԱԾ-ի խնդիրն է՝ այդպիսի տրամադրություն ստեղծողները պետք է օր առաջ քաշվեն մի կողմ, որպեսզի բանակն իր մարտական խնդիրները կարողանա լուծել»:

Շարունակելով քաղաքական շրջանակների «դավաճանների» թեման՝ Անդրանիկ Քոչարյանը խոսեց shame.am կայքի հիմնադիր Արտյոմ Խաչատրյանի մասին. «Ի՞նչ էր գրել, կարդացե՞լ եք, հայրենիքի ուժն ավելացնո՞ւմ էր: Ասում էր՝ ես իմ ենթադրություններն եմ արել: Դավաճանական ենթադրությունները պետք է օր առաջ ոչնչացվեն եւ այլ ենթադրությունները պատերազմը չի ընդունվում»:

Հարցին՝ այս օրերին, երբ ընդդիմությունը համախմբված է իշխանությունների շուրջը, վարչապետի նմանօրինակ հայտարարությունը ներքաղաքական լարվածություն չի՞ առաջացնում՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Ընդդիմության որոշ ուժեր ասելով՝ նկատի ունեք պարոն Վանեցյանի՞ն: Որտե՞ղ է պարոն Վանեցյանը»:

Նա ասաց, որ ԲՀԿ-ի ու «Լուսավոր Հայաստանի» պահվածքը պետք է օրինակելի լինի նաեւ արտախորհրդարանական ուժերի համար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gohar says:

    արտյոմ խաչատրյանին դատել ռազմական դատարանի բոլոր օրենքների համաձայն։ Իսկ հիմա անմիջապես փակել նրա խայտառակ թերթը։ Պատերազմ սկսողներին լավ մատակարարեց ազգադավը։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031