Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցով եռակողմ հանդիպման մասին խոսք չի գնում, ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Մենք ողջունում ենք ցանկացած շփում, որը կարող է օգնել կարգավորել իրավիճակը և դուրս բերել այն անմիջական զինված հակամարտության փուլից։ Այժմ՝այս պահին նման, հանդիպում չի քննարկվում», – ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման հնարավորության մասին հարցին:
Պեսկովը նաև նշել է, որ Վլադիմիր Պուտինը կշարունակի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կանոնավոր երկխոսությունը, իսկ Մոսկվա ժամանող Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և ՌԴ նախագահի միջև հանդիպում պլանավորված չէ։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ