Երկար ժամանակ Ադրբեջանի համար դժվար է Լեռնային Ղարաբաղի խրամատները գրավելը, սակայն ժամանակակից զենքերը, այդ թվում՝ դրոնները, թուլացնում են հայերի պաշտպանողունակությունը, գրում է Tagesschau-ն:
Բաքվի ղեկավարությունն իր զինված ուժերի արդիականացման համար օգտագործում է նավթի և գազի եկամուտները: Զանգվածաբար զինվելը թույլ է տալիս նախագահ Ալիևին վստահաբար հայտարարել, որ իր նպատակն է հետ վերցնել հայերի կողմից վերահսկվող շրջանները:
Դրոնները՝ Իսրայելից և Թուրքիայից
Հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին՝ Լեռնային Ղարաղացիղ դեպի հյուսիս տեղի ունեցած բախումների ընթացքում ակնհայտորեն մեծ քանակությամբ դրոններ էին կիրառվել, առնվազն դա ցուցադրել է ՀՀ ՊՆ-ն:
Կարդացեք նաև
«Jerusalem Post»-ը նշում է «Harop»-դրոնների մասին՝ «Aerostar», «Orbiter 1k» և «Orbiter» տիպի, որոնք պատկանում են իսրայելական «Aeronautics» ընկերությանը: