Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպական Եկեղեցիների Համագումարը կոչ է անում կրոնական առաջնորդներին մասնակցել հակամարտության կարգավորմանը

Հոկտեմբեր 08,2020 13:40

Եվրոպական Եկեղեցիների Համագումարի Գլխավոր քարտուղար Յորգեն Սկով Սորենսենն ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին արցախա-ադրբեջանական շփման գծում ծավալված ռազմական գործողությունների առնչությամբ՝ նշելով, որ Եվրոպական եկեղեցիները խորապես ցավում են առկա հակամարտության կապակցությամբ և աղոթում երկու հարևան երկրների միջև ծագած խնդրի արագ և վերջնական լուծման համար:

«Համագումարն իր ցավակցությունն է հայտնում հակամարտության ընթացքում մարդկային կորուստների համար, որը դեռևս սկսվել է ամռան կեսից: Եվրոպական Եկեղեցիների Համագումարը վստահեցնում է Ձերդ Սրբությանը, որ դիվանագիտական ջանքեր կգործադրվեն միջազգային կազմակերպությունների ուղղությամբ՝ համոզվելու, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն անընդհատ մղում է դեպի ներկա հակամարտության բարենպաստ հանգուցալուծում:

Համագումարը կոչ է անում կրոնական առաջնորդներին մասնակցել այս հարցի կարգավորմանը և բարեխղճորեն նպաստել երկու ժողովուրդների հաշտեցմանը»:

Գլխավոր քարտուղարը տեղեկացրել է Վեհափառ Հայրապետին նաև առկա իրավիճակի շուրջ Եվրամիությանը կատարված դիմումի առնչությամբ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031