«Արցախի հանրապետությունը գոյություն ունի որպես պետություն, եւ Արցախի «դե յուրե» ճանաչման մասին պետք է խոսքը գնա, բայց բանակցությունները, ստեղծված իրավիճակով պայմանավորված, կարող են օրակարգային նոր կետեր բերել»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով Արցախի հարցով կողմերի միջեւ սպասվելիք հնարավոր հանդիպումներին՝ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:
Մեկնաբանելով հարցը, թե Արցախի անկախության ճանաչման հարցն ԱԺ-ի օրակարգո՞ւմ է, նա նշեց. «Դա էլ է մեր զինանոցում մի զենք, բայց այսօր դեպի այդ գործընթաց չի գնում երկիրը, թեեւ Արցախի հետ ռազմական գործակցության նախադրյալներ կան: Կարեւորը ոչ թե Հայաստանի խորհրդարանի կողմից Արցախի անկախության ճանաչումն է, այլ միջազգային հանրության կողմից դրա ընդունումը որպես փաստ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ