Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարտի դաշտում ձեռքբերումները պետք է արձանագրվեն բանակցային սեղանի շուրջ». Էդմոն Մարուքյան

Հոկտեմբեր 08,2020 13:06

«Հայկական կողմն ամեն ինչ պետք է անի, որպեսզի մարտի դաշտում ձեռքբերումն իրական մակարդակում արձանագրվի: Ավելին չեմ կարող ասել»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով Արցախի հարցով կողմերի միջեւ սպասվելիք հնարավոր հանդիպումներին՝ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա շեշտեց՝ խորհրդարանական ընդդիմությունը սպասվելիք հանդիպումների օրակարգի մասին տեղեկություններ չունի, ուստի գնահատականներ հնչեցնել չի կարող. «Բայց մարտի դաշտում ձեռքբերումները պետք է արձանագրվեն բանակցային սեղանի շուրջ: Սա մենք չենք հնարել: Սա այն է, ինչ ամբողջ աշխարհում կա»:

Մարուքյանի բնորոշմամբ՝ այս հարցում կարեւոր է Ստեփանակերտի այն դիրքորոշումը, որ Արցախը պետք է լինի բանակցային կողմ. «Արցախը պետք է շարունակի պնդել, որ պետք է մասնակցի բանակցություններին, եւ դա ամրագրված է 1994թ.-ի զինադադարի փաստաթղթով: Հրադադարի կողմն Արցախն է, Հայաստանը պատերազմի մեջ չի, Հայաստանը երաշխավորում է Արցախի ժողովրդի անվտանգությունը եւ թույլ չի տալիս, որպեսզի Արցախի ժողովրդին ենթարկեն ցեղասպանության»:

Ըստ Էդմոն Մարուքյանի՝ քանի դեռ մարտական գործողությունները չեն ավարտվել, քանի դեռ կրակն առաջնագծում չի դադարել, հնարավոր չէ ասել, թե բանակցությունների սեղանին ինչը պետք է ուժի մեջ մնա, ինչը՝ ոչ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031