ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հանդիպեցի ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:
Քննարկեցինք Արցախում ստեղծված իրավիճակը` արձանագրելով հայ-ռուսական հարաբերությունների բարձր դաշնակցային մակարդակը և նույնական մոտեցումները տարածաշրջանում կայունության և անվտանգության տեսակետից:
Կարևորելով Ռուսաստանի դերակատարումը` թե՛ որպես Մինսկի խմբի համանախագահ, և թե՛ որպես տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցում հիմնական դերակատար, հաշվի առնելով մեր երկրների բարեկամական հարաբերությունները և ղեկավարների սերտ շփումները` պայմանավորվեցինք այս փուլում մշտապես կապի մեջ լինել:
Կարդացեք նաև