Ռուս ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը WarGonzo թելեգրամյան ալիքում հրապարակում է կատարել. «Մեջքիս ետևում հինավուրց Շուշիի շիական մզկիթն է, որը հրթիռակոծվում է Ադրբեջանի ԶՈւ կողմից, ոչ միայն ՀԿՌՀ-ներով, այլև LORA հրթիռային կայաններով:
Առհասարակ Շուշիում կա նաև երկրորդ շիական մզկիթը. երկուսն էլ վերականգնվել են Արցախի իշխանությունների կողմից՝ որպես պատմական հուշարձան:
Հայերի համար սա, անշուշտ, սրբազան պատերազմ է, բայց ոչ պատերազմ ընդդեմ այլ կրոնի:
Ակնհայտ է, որ առաջնագծում (նաև թիկունքում) կռվում են պատմական թշնամու քաղաքական ագրեսիայի դեմ»:
Կարդացեք նաև
Գրել է ռուս ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը WarGonzo թելեգրամյան ալիքում և լուսանկար է հրապարակել Շուշիի շիական մզկիթի դիմաց կանգնած: