«Մենք պատրաստ ենք. դուք չեք պատկերացնում մեր դիրքերի մատույցներում հակառակորդի դիակների քանակը»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով հարցին, թե հայկական կողմը դիտարկո՞ւմ է մարդասիրական հրադադար հայտարարելու հարցը, ասաց «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: «Իսլամի օրենքներով՝ դիերը մեկ օրից ավելի չպետք մնան…նրանք չեն համաձայնում դիերը տանել, «Կարմիր խաչի» հորդորներին չեն լսում եւ անգամ տեղեկատվություն չեն տալիս իրենց հասարակությանը, թե ովքեր են մահացած, ովքեր՝ վիրավոր: Այս հարցում էլ են Ալիեւն ու Էրդողանը ծայրահեղ քայլերի գնում»,-նշեց Անդրանիկ Քոչարյանը:
Նրա խոսքով՝ հակառակորդի կողմից Ստեփանակերտը ռմբակոծելու ժամանակ վտանգվել է նաեւ «Կարմիր խաչի» գրասենյակը. «Հասկացեք, պարոն Ալիեւին ձեռնտու չէ դիակների համար գոնե մեկ ժամ դադար տալը եւ դրանք տեղափոխելը, որովհետեւ իր հանրության համար դա ի հայտ կբերի պատերազմի բովանդակությունը: Միջազգային հանրությունը պետք է դնի հումանիտար հրադադարի պահանջը: Կարծում եմ՝ մեր զինված ուժերը կհամաձայնեն, որովհետեւ սանիտարական վիճակի հարց էլ կա, եղանակը դեռ տաք է: Այնպես որ, հակառակորդն այն վիճակում է, որ այդ խնդիրն անգամ չի ուզում լուծել»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ