«Խմբակցությունն աշխատավարձից ավելի մեծ աջակցության ներգրավվածություն ունի մեր հաղթանակների կերտման համար: Աշխատավարձը փոքր խնդիր է, որն այսպես թե այնպես լուծվում է»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով հարցին, թե «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստվո՞ւմ է իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել «Հայաստան համահայկական հիմնադրամին»՝ Արցախին օգնելու նպատակով, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
«Աշխատավարձի խնդրով պետք չէ պայմանավորել մեր հաղթանակը: Ամբողջ հայությունն է մեծացնում աջակցությունը, եւ դրանում քաղաքական դիվիդենտ փնտրելը կամ ձեր հարցում նման բովանդակություն դնելը, կարծում եմ, ճիշտ չէ»,-համոզմունք հայտնեց նա:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ