Փորձագիտական շրջանակներում ընթացող էսկալացիայի վերաբերյալ տարբեր կանխատեսումներ կան։
Սակայն քաղաքագետների մի մասն էլ այն կարծիքին է, որ հակամարտության տաք փուլը տևական բնույթ է կրելու։ Եվ այս հարցում հատկապես իրավիճակ է փոխում Թուրքիայի ներգրավվածությունը հակամարտության գոտում տեղի ունեցող ռազմական գործողություններում։ Թուրքիան շահագրգռված է, որ իր հարևանությամբ անկայունության նոր գոտի ստեղծվի, որպեսզի կարողանա կիրառել իր ազդեցության լծակները, ինչպես դա անում է Լիբիայում կամ Սիրիայում։
Պատահական չեն նաև այն տեսակետները, թե հնարավոր է որոշակի փուլի ռազմական գործողությունների դադար տեղի ունենա, բայց դա լինի ժամանակավոր։
Այնպես որ, անհրաժեշտ է, որպեսզի հայկական կողմերը լիովին պատրաստ լինեն երկարատև դիմակայության։ Իսկ վերջնական, ամբողջական հաղթանակների հասնելու ու դրանք պահպանելու համար անհրաժեշտ է, որ ամուր լինի նաև թիկունքը։ Եվ այս հարցում հատկապես մեծ ուշադրության է արժանի տնտեսությունը, երբ առանց այն էլ պատերազմը լուրջ տնտեսական ծանրություն է ստեղծում։ Տնտեսական կայունության պահպանման համար նախ և առաջ պետք է տարբեր քայլերով ակտիվություն հաղորդել երկրում դրամաշրջանառությանը, գործարքներին, արտադրությանը և առևտրին։ Ֆինանսատնտեսական ակտիվությունը շատ կարևոր է նաև այս փուլում դրամի արժեզրկման վտանգը կանխելու համար, ինչը ներկայումս հաջողությամբ արվում է։
Կարդացեք նաև
Այս տեսանկյունից կարելի է օգտագործել նաև սփյուռքի ունեցած հնարավորությունները։ Բանակի կարիքների և Արցախի վերականգնման համար կատարվող հանգանակություններից զատ սփյուռքի ներկայացուցիչները կարող են իրենց նպաստը բերել նաև Հայաստանի և Արցախի տնտեսական զարգացմանը՝ ներդրումներ կատարելու և արտադրություններ հիմնելու միջոցով։ Հատուկ ուշադրության պետք է արժանանա գյուղատնտեսությունը, որը նաև պարենային անվտանգության խնդիր է լուծում։ Անհրաժեշտ է, որ գյուղմթերքի մթերումը տեղի ունենա սահուն, առանց բարդությունների։ Եվ սրան զուգահեռ ակտիվ քայլեր պետք է ձեռնարկվեն առաջիկա գյուղատնտեսական սեզոնին գյուղոլորտին էական ակտիվություն հաղորդելու ուղղությամբ։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: