«Թուրքական լրատվամիջոցներով առավոտից իրիկուն, 24-ժամյա ռեժիմով մեզ՝ հայերիս, պախարակում են, հակահայկական տրամադրություններ են սրում, ասում են, որ Հայաստանն է հարձակվել Ադրբեջանի վրա։ Ամբողջ օրն այս քարոզչությունն է տարվում»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Ստամբուլի ծայրամասային թաղամասերից մեկում բնակվող ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացի Անահիտ Վեզիրյանը՝ հավելելով, որ վերջին երեք օրը հայերը խիստ զգոն են, տանից դուրս չեն գալիս։ Տիկնոջ խոսքով, սակայն, առայժմ որևէ միջադեպ հայերի հետ կապված չի եղել։ «Պարզապես ադրբեջանցիները տարվող քարոզչությունից գրգռված հակահայկական ցույցեր են անում, ավտոերթեր են կազմակերպում, դրոշներով անցնում են, վանկարկում են, բայց, կրկնում եմ, որևէ միջադեպ դեռ չի եղել։ Ամեն ինչ առայժմ խաղաղ է, բայց չգիտենք, թե հաջորդ օրերին ինչ կլինի, ինչ տրամադրություններ կստեղծվեն»,- ասաց տիկին Վեզիրյանը։
«Միայն խաժամուժ զանգվածն է տուրք տալիս քարոզչությանը ու ատելություն ցուցաբերում հայերի նկատմամբ»,- ասաց մեր զրուցակիցը։
Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: