Ստացվում է՝ պատերազմական իրավիճակում, եթե անհրաժեշտ լինի պատսպարվել, պարզվելու է, որ դրա համար համապատասխան վայր չկա: Ավելին, վերջին օրերին շենքերի մուտքերում տեսնում ենք փակցված պաստառներ, թե օդային տագնապի պարագայում որտեղ պետք է թաքնվել: Սակայն արդյոք ունե՞նք այդքան ապաստարաններ, եւ, որ գլխավորն է, ի՞նչ վիճակում են գտնվում շենքերի նկուղները, ինչո՞ւ դրանք չեն մաքրվում:
«Ժողովուրդ» օրաթերթը, դիմել է Երեւանի քաղաքապետարան եւ նշել, որ քաղաքացիներն ահազանգում են՝ իրենց շենքերի նկուղները լցված են կոյուղաջրերով, գարշահոտությամբ, առնետներով, աղբով: Երեւանի քաղաքապետարանից հետաքրքրվել էինք՝ կոնկրետ ինչ է անում քաղաքապետարանն այս խնդրի կարգավորման ուղղությամբ, որտեղ են ապաստանելու քաղաքացիները օդային տագնապների ժամանակ, երբ են, ի վերջո, մաքրվելու շենքերի նկուղները կոյուղաջրերից, առնետներից, աղբից:
Սակայն, ի պատասխան, Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից ստանում ենք այսպիսի պատասխան. «Համայնքը համապատասխան գերատեսչությունների հետ միասին իրականացնում է քաղպաշտպանությանը վերաբերող անհրաժեշտ միջոցառումները: Ելնելով իրավիճակից ու անհրաժեշտությունից՝ հանրությունն իրազեկվում է»: Այսինքն, հերթական ոչինչ չասող պատասխանը, իսկ նկուղների վիճակը շարունակում է անմխիթար մնալ: Եվ անհասկանալի է, թե որտեղ պետք է ապաստանեն երեւանաբնակները տագնապ ազդանշանի պարագայում:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։