Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Բաքուն շարունակի մերժել հրադադարը՝ Գերմանիան կարող է վերանայել իր չեզոք դիրքորոշումը․ արտգործնախարար

Հոկտեմբեր 08,2020 10:29

Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը Բունդեսթագում ելույթի ժամանակ հայտարարել է, որ Գերմանիան կարող է փոխել իր չեզոք դիրքորոշումը Ադրբեջանի և Հայաստանի միջեւ հակամարտության հարցում, եթե Բաքուն հրաժարվի հրադադարից։

Պատասխանելով պատգամավոր Գրեգորի Գիզիի այն հարցին, թե արդյոք Գերմանիան պետք է չեզոք մնա և երկու կողմերին հրադադարի կոչ անի, թե՞ Հայաստանին համերաշխություն պետք է հայտնի, Գերմանիայի արտգործնախարարն ասել է․ «Մենք և միջազգային մյուս միջնորդները պետք է քաղաքական առումով չեզոք մնանք։ Հակառակ դեպքում չենք ընկալվի որպես միջնորդ։ Մենք Հայաստանից ստանում ենք բանակցությունների գնալու ազդակներ, իսկ Ադրբեջանից՝ ոչ։ Եթե Բաքուն շարունակի հրադադարը մերժել, մենք պետք է մեզ հարցնենք, թե որքանով կարող ենք կողմերի հանդեպ չեզոքություն պահպանել»։

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031