Երեկ ողջ երկիրը սգում էր՝ մեկ օրվա ընթացքում 80 նոր զոհի մասին հաղորդեցին։ Զոհերի քանակը հասավ 320-ի, եւ սա դեռ վերջը չէ։ Հայաստանի նման փոքր երկրի համար ահռելի թիվ։ Վերքի նման նվվացող այս ցավն ինչպե՞ս ենք հաղթահարելու։ Ի՞նչ բառեր ենք գտնելու 19-20 տարեկան երեխաների մահվան ցավից խենթացող մայրերին մխիթարելու համար։
Մեր փոքրիկ, բայց հերոս ժողովրդին, փաստորեն, 30 տարվա մեջ շատ փորձություններ բաժին ընկան՝ երկրաշարժ, երեք պատերազմ, համակարգային փոփոխություններ, համաճարակ, հեղափոխություն, հեղաշրջում, շրջափակում, տնտեսական ճգնաժամ, արտագաղթ ու ներգաղթ եւ ամենաողբերգականը՝ իր ամենալուսավոր ու փայլուն զավակներին, որոնք պիտի ապրեին ու ծաղկեցնեին մեր երկիրը, պարբերաբար հողին հանձնելու տարաբախտություն։ 30 տարուց ավելի ձգվող այս սեւ շրջանը մի օր, անշուշտ, ավարտվելու է, եւ մենք ապրելու ենք խաղաղ, ստեղծագործ, բարեկեցիկ կյանքով։ Հայրենիքի պաշտպանության համար զոհվածներին փոխարինելու են նոր հերոս հայորդիներ, բայց այս կորստի կսկիծը մնալու է։
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: