Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կոչ ենք անում չցուցաբերել անտարբերություն. Գերմանիայի մշակութային հաստատությունների և գիտական կենտրոնների ղեկավարները բաց նամակ են հղել Բունդեսթագի պատգամավորներին

Հոկտեմբեր 08,2020 10:03

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գերմանիայի և մի շարք այլ երկրների մշակութային հաստատությունների և գիտական կենտրոնների ղեկավարները, քաղաքագետները, լրագրողներն ու արվեստագետները բաց նամակ են հղել Բունդեսթագի պատգամավորներին։

2016 թ.-ի հունիսի 2-ին, երկար քննարկումներից հետո, Խորհրդարանի պատգամավորները՝ ճնշող մեծամասնությամբ, դատապարտեցին Օսմանյան կայսրությունում հայերի և բնակչության մյուս խմբերի նկատմամբ հետապնդումները, որակեցին դրանք որպես ցեղասպանություն և հայտնեցին ափսոսանք Գերմանական կայսրության մասնակցության կապակցությամբ:

Սեպտեմբերի 27-ից Լեռնային Ղարաբաղում կրկին պատերազմ է: Թուրքիայի և Ադրբեջանի բացահայտ նեոօսմանյան կառավարությունների հրահրմամբ հայերին կրկին սպառնում է ոչնչացում: Նախագահ Էրդողանը հանդես է գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների դեմ:

Ոչ միայն Ստամբուլում, այլև նույնիսկ Բեռլինում հայերը ենթարկվում են թշնամական վերաբերմունքի և հարձակումների: Մենք կոչ ենք անում Ձեզ չցուցաբերել անտարբերություն: Անցյալի հանդեպ կարեկցանք արտահայտելը ենթադրում է պատասխանատվություն ներկայի և ապագայի համար: Հրավիրում ենք Ձեր ուշադրությունը Ղարաբաղի քաղաքացիական բնակչության վրա:

Եվրոպայի խորհրդում նախագահություն և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում անդամակցություն ստանձնելով՝ Գերմանիայի կառավարությունը կրում է պատասխանատվություն և ունի գործիքներ պատերազմական կողմերի վրա ակտիվ ազդեցություն ցուցաբերելու և մարդկային կյանքերը պաշտպանելու համար:

Աջակցե՛ք կրակի անհապաղ դադարեցմանը և Լեռնային Ղարաբաղում նոր միջազգային բազմակողմանի քայլերին:

Մենք հանդես ենք գալիս կրակի անհապաղ դադարեցման, Թուրքիային զինամթերքի վաճառքի դադարեցման և լայնածավալ քաղաքական պատժամիջոցների կիրառման կոչով»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031