Կորոնավիրուսը հետեւանքներ է թողել անշարժ գույքի գների վրա: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանում բնակարանների գները զգալի նվազել են: Օրինակ՝ Կենտրոն վարչական շրջանում բնակարանների 1 քմ շուկայական միջին գինը օգոստոս ամսին 630 հազար դրամ էր, իսկ հուլիսին 645 հազար դրամ: Այսինքն՝ 15000 դրամով էժանացել է:
Ի դեպ, օրավարձով բնակարանների շուկան է վատ վիճակում. սահմանները փակ էին, եւ զբոսաշրջիկներ մուտք չէին գործում Հայաստան, իսկ ինչպես հայտնի է, մեր երկիր այցելող զբոսաշրջիկների գերակշիռ մասը նախընտրում է օրավարձով բնակարանները:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։