111 տարեկանում մահացել է ցեղասպանությունը վերապրած Եպրաքսյա Գեւորգյանը։
Գիտակցությունն ու խոսքը հստակ են եղել, նույնիսկ զգացել է երկրին պատուհասած ցավը, բայց թոռներն ու ծոռները ցրել են տագնապը։ «Հոգին ավանդեց՝ այդպես էլ չիմանալով արցախա-ադրբեջանական պատերազմի մասին»,- ասաց զարմուհին՝ Նունեն։
Եպրաքսյա տատն ապրում էր՝ կյանքի վերջին օրերը Էրգրի իր տանն ապրելու հավատով։ «Եթե իմանար, որ թուրքերը երկրորդ ցեղասպանության են ձգտում, բարակած սիրտը չէր դիմանա։ Խնայեցինք, որ իր մահով հոգին ավանդի»։
Եպրաքսյա տատն ապրում էր Արմավիր քաղաքում։ Ցեղասպանությունը վերապրածներից Հայաստանում մնացին երկուսը:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում