Aliq.ge. Վրաստանում Geo-Army.ge ռազմական լրատվական հարթակը գրառում է արել, ըստ որի` երեկ Վրաստանի տարածքում ընկած ԱԹՍ-ներից մեկն իսրայելական արտադրության «Harop» տեսակն է, որը տարածաշրջանում ունի միայն Ադրբեջանը:
Լրատվականը կից լուսանկարներ է հրապարակել ու գրել. «Լուսանկարներ կան, որոնցից կարելի է ենթադրել, որ հրեական անօդաչու թռչող սարքերից մեկը պետք է որ «Harop» լինի, որը Կովկասի տարածաշրջանում միայն Ադրբեջանն ունի ու ակտիվորեն օգտագործում է Ղարաբաղյան պատերազմում»: