Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրաչափական պրոգրեսիայով նվազում է Ադրբեջանի՝ որպես սուվերեն պետության դերը միջազգային հարաբերություններում. «Հայաստանի Հանրապետություն»

Հոկտեմբեր 08,2020 07:30

«Արցախում սանձազերծած հերթական պատերազմի մեկնարկի օրվանից երկրաչափական պրոգրեսիայով նվազում է Ադրբեջանի՝ որպես սուվերեն պետության դերը միջազգային հարաբերություններում: Եթե սկզբնական շրջանում Թուրքիան կուլիսներից էր փորձում կառավարել Ադրբեջանը՝ ինչ-որ տեղ վերջինիս թողնելով ինքնավարության դրսեւորման որոշակի էլեմենտներ, ապա այսօր մեր թշնամի պետությունը դա էլ չի կարողանում անել:

Թուրքիան բացահայտ ղեկավարում է այդ պետությունը, ավելին՝ արդեն բացառապես վերջինս է արձագանքում Ադրբեջանին ուղղված միջազգային հարցադրումներին եւ կոչերին:

Ստեղծված իրավիճակում, երբ Ադրբեջանը, որպես սուվերեն պետություն, դուրս է մղվում աշխարհի քաղաքական քարտեզից, հայոց բանակը ռազմաճակատում կերտում է սեփական հաղթանակը ազերի, թուրք եւ իսլամիստ-ահաբեկչական ուժերի դեմ՝ սեփական բազուկներով կերտելով իր պատմության հերթական ոսկե էջը»:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031