Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Չհասցրեց այս անգամ կատարել կնոջը տված խոստումը

Հոկտեմբեր 07,2020 23:10

«Այլընտրանք չկա, պիտի գնամ քո եւ Արազի համար (Արազը դուստրն է–խմբ․) ու անպայման հետ կգամ»,–կնոջը՝ Գայանեին ասել էր ՀՅԴ Կապանի «Արամ Մանուկյան» կոմիտեի անդամ  Քրիստափոր Արթինը: Բայց նա չհասցրեց հաղթանակած  վերադառնալ, սովորույթի նման, տուն մտնելուց՝  գրկել կնոջն ու 10-ամյա դստերը, առաջին անգամ չկատարելով  խոստումը։

Քրիստափորը զոհվեց հոկտեմբերի 6-ին՝ Լուլասազ բարձունքը գրավելիս։

48 տարեկան էր, ծնունդով Բեյրութից էր, բայց բնակվում էր Կանադայում։ Տարիներ առաջ տեղափոխվում է Հայաստան, ապրում Կապանում՝ աշխատանքի անցնելով «Դանդի Փրեշս Մետալս Կապան» ընկերությունում որպես փորձագետ։ Վերջին տարիներին գործարարությամբ էր զբաղվում։

Սեպտեմբերի 27-ին,  երբ սկսվեց Ադրբեջանի սանձազերծած պատերազմը՝ նա Երեւանում էր։ «Մի քանի օր մասնակցեց զինավարժություններին ու իր մարտական ընկերների հետ միանգամից մեկնեց առաջնագիծ»,–պատմեց զոհվածի ընտանիքին մտերիմներից մեկը։

«Ուժեղ հոգու տեր, անկոտրում կամքով, հայրենիքի նվիրյալ, հզոր մի անհատ էր։ Ցավն աննկարագրելի է, բառերս չեն հերիքում»,–ասաց մեր զրուցակիցը։

Ի դեպ, Քրիստափոր Արթինը 1992-93 թթ․ հայ–ադրբեջանական հակամարտության օրերին ընտանիքը թողնելով Կանադայում, կրկին Հայաստանում էր, մասնակցեց սահմանների պաշտպանությանը։

Քրիստափոր Արթինի կինը՝ Գայանեն Ֆեյսբուք սոցիալական ցանցում տեղադրել է այս տեսանյութն ու գրել․ «Իմ քաջ հերոսը, հպարտ եմ։ Ես ու Արազը միշտ վառ կպահենք քո հիշատակը։ Միշտ մեր սրտում ես»։

https://www.facebook.com/100001411846629/videos/3538920279498332

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031