Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ լե Դղիանը հայտարարել է, որ Թուրքիան ռազմական առումով ներգրավված է Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտությանը։
«Նորությունն այն է, որ Թուրքիան ռազմական ներկայություն ունի հակամարտությունում։ Դա հղի է հակամարտության միջազգայնացման ռիսկով»,- ասել է Լե Դղիանը։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել էր Ղարաբաղում սիրիացի գրոհայինների տեղակայման փաստը։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ