ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ղարաբաղում սիրիացի գրոհայինների մասին Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հայտարարությունը՝ ասելով, որ Կրեմլը ուշադիր ուսումնասիրում է պետությունների ղեկավարների բոլոր հայտարարությունները:
Ավելի վաղ Ասադը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել էր, որ Թուրքիան Սիրիայից և այլ երկրներից զինյալներ է տեղափոխվում Լեռնային Ղարաբաղ։ Նա նաեւ հայտարարել էր, որ Թուրքիայի առաջնորդ Էրդողանը Ղարաբաղում հակամարտության սրման գլխավոր նախաձեռնողն էր:
«Մենք ուշադիր ուսումնասիրում ենք պետությունների ղեկավարների բոլոր հայտարարությունները», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կրեմլը ծանոթացել է Ասադի հայտարարություններին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ