Մինչ Հայաստանն իր պատրաստակամությունն է հայտնում հրադադար հաստատել Լեռնային Ղարաբաղում, Ադրբեջանի կողմից ոչ մի նմանատիպ ազդակներ չենք ստանում։
Գերմանիայի Բունդեսթագում կառավարության հարցուպատասխանի ժամանակ նման հայտարարություն է արել Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մասը։ Նա Ադրբեջանին կոչ է արել համաձայնության գալ Լեռնային Ղարաբաղում հրադադարի շուրջ։ «Եթե Ադրբեջանն այս հարցում իր դիրքորոշումը չփոխի, Եվրամիությունը պարտավոր է ճնշում գործադրել Բաքվի վրա»,- հայտարարել է Մասը։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ