Նիդերլանդների խորհրդարանն այսօրվա նիստում ևս երկու բանաձև է ընդունել, որով արձանագրելով, որ Թուրքիան Սիրիայից ահաբեկիչներ է տեղափոխել Ադրբեջան, կոչ է անում կառավարությանը ԵԱՀԿ շրջանակներում գործնական քայլեր ձեռնարկել այդ փաստով հետաքննություն սկսելու նպատակով։
Մեկ այլ բանաձևով խորհրդարանը կոչ է անում ՆԱՏՕ-ի շրջանակներում Թուրքիայից պատասխաններ պահանջել Ղարաբաղյան հակամարտությանը միջամտելու համար և հորդորել չխառնվել հակամարտությանը։
Բանաձևի հեղինակն է «Քրիստոնեական միություն» կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակ, պատգամավոր Ջոել Ֆորդևինդը։
Կարդացեք նաև
Պալատը, խորհրդակցությունը լսելուց հետո,
արձանագրում է, որ Ֆրանսիայի և Ռուսաստանի հետախուզական ծառայությունների տեղեկությունները վկայում են, որ Թուրքիան սիրիացի ջիհադիստներին ուղղորդում է դեպի Լեռնային Ղարաբաղի վիճարկվող անկլավ,
նշում է, որ մի շարք այլ աղբյուրներ, այդ թվում՝ «Reuters» լրատվական գործակալությունը և բրիտանական «The Guardian» թերթը, ևս զեկուցում են Թուրքիայի կողմից աջակցվող սիրիացի գրոհայինների մեծաքանակ ջոկատների Ադրբեջանում տեղակայման մասին,
կոչ է անում կառավարությանը ԵԱԿՀ շրջանակներում պահանջել Թուրքիայի կողմից սիրիացի զինյալներին Ադրբեջանում տեղակայելու վերաբերյալ հետաքննության անցկացում,
Եվ շարունակում է օրվա կարգին համապատասխան,
Ֆան Հելֆերտ Ֆուրդևինդ