Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանը կմնա կալանքի տակ

Հոկտեմբեր 07,2020 18:50

Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանը՝ Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, ուժի մեջ թողեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի մասով առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը: Գագիկ Ծառուկյանը կմնա կալանավորված: Առաջին ատյանի դատարանի որոշումը հիմնված էր նրա վրա, որ ազատության մեջ լինելով Գագիկ Ծառուկյանը կխոչընդոտի քննությանը: Վերաքննիչ դատարանը նաեւ այս հիմքն է թողել անփոփոխ:

Լրագրողների հետ զրույցում, Գագիկ Ծառուկյանի պաշտպանական խմբի անդամ Երեմ Սարգսյանը խայտառակություն է որակում այդ որոշումը: Պաշտպանը խոստացավ մի օր փաստերով բացահայտել, թե  «ինչպես այս ամեն ինչը գծագրեցին եւ այսօր հասան սրան»: Նրան զարմացնում է դատական նիստերի ընթացքը, դատավորի վարքագիծը, դատախազին ուղղված հարցերը, թե՞ ազատության մեջ լինելով, եղե՞լ են դեպքեր, երբ Գագիկ Ծառուկյանը խոչընդոտել է քննությանը եւ ստանում է բացասական պատասխան, ապա նման որոշում է կայացնում:

Հիշեցնենք, Գագիկ Ծառուկյանը կալանքի տակ է սեպտեմբերի 25-ից եւ մեղադրվում է 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալը կազմակերպելու մեջ: Ծառուկյանն իրեն մեղավոր չի ճանաչել եւ բազմիցս հայտարարել է, որ քաղաքական հետապնդման զոհ է դարձել կառավարության հրաժարականը պահանջելու համար: 

Գագիկ Ծառուկյանի պաշտպանական խմբի անդամները շարունակում են պնդել, որ քաղաքական հետապնդումը՝ դատական իշխանության ձեռքերով, մեր երկրում շարունակվում է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031