Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պետական պաշտոնյաները սոցփաթեթի գումարը կկարողանան նվիրել Արցախին. օրենքն ընդունվեց ԱԺ-ում

Հոկտեմբեր 07,2020 17:59

«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումների օրինագծով, որը հեղինակել է կառավարությունը, սահմանվում է՝ սոցփաթեթից օգտվողները հնարավորություն կունենան դրա համար նախատեսված գումարը փոխանցել «Հայաստան համահայկական հիմնադրամին»՝ Արցախին օգնելու նպատակով: Օրինագիծն ԱԺ-ում այսօր քննարկվում է երկրորդ ընթերցմամբ:

Հիշեցնենք, որ օրենքն արգելում էր չօգտագործած սոցփաթեթի գումարն այդ նպատակին հատկացնելը, եւ այժմ այն հնարավոր կլինի նաեւ հիմնադրամին փոխանցել:

«Անձինք ցանկություն ունեին այդ գումարները տրամադրելու, բայց օրենքը թույլ չէր տալիս, ու սրանում էր օրինագծի հրատապությունը: Փոփոխությունը գործելու է մեկ տարի ժամկետով»,-ասաց օրինագծի հարակից զեկուցող, «Իմ քայլի» պատգամավոր Նարեկ Զեյնալյանը:

«Իմ քայլի» պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն էլ նկատեց՝ օրենքի առաջին ընթերցման ժամանակ պետական աշխատողների մոտ արդեն իսկ ոգեւորություն էր. «Վաղվանից հնարավոր է գնալ բանկ եւ փոխանցում կատարել հիմնադրամի հաշվեհամարին: Եթե այդպես չէ, խնդրում եմ ուղղել»:

Նարեկ Զեյնալյանն էլ հստակեցրեց՝ օրենքը ուժի մեջ է մտնում ընդունումից անմիջապես հետո, որին հաջորդելու է կառավարության կողմից կարգի հաստատումը, ինչից հետո էլ հնարավոր կլինի փոխանցումներն անել:

Ազգային ժողովը միաձայն կողմ քվեարկեց օրինագծի ընդունմանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031