Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբերի 8-ի հանրահավաքը չի կարող տեղի ունենալ, քանի որ ռազմական դրություն է

Հոկտեմբեր 07,2020 17:26

ԲՀԿ, «Հայրենիք» եւ ՀՅԴ ընդդիմադիր կուսակցությունները հոկտեմբերի 8-ին Երեւանում համազգային հանրահավաք էին հրավիրել: Սակայն Արցախի դեմ Ադրբեջանի եւ Թուրքիայի սանձազերծած ահաբեկչական պատերազմը խառնեց բոլոր ծրագրերը: Հայաստանի իշխանությունները ամբողջ երկրի տարածքում հայտարարեցին ռազմական դրություն, ինչն օրենքի ուժով արգելում է հանրահավաքների անցկացումը:

Վաղը՝ հոկտեմբերի 8-ին հայտարարված հանրահավաքի օրն է, սակայն ընդդիմադիր եռյակը որեւէ հայտարարություն չի արել:

Aravot.am-ը «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանից հետաքրքրվեց, թե ի՞նչ են մտադիր անել. «Մենք հոկտեմբերի 8-ին նախատեսված հանրահավաքը չենք չեղարկել: Քանի որ ռազմական դրության ժամանակ հանրահավաքներ կազմակերպել չի կարելի, մենք իրազեկումից հետո դիմել ենք քաղաքապետարան եւ հայտնել, որ այս պահին չքննարկեն մեր իրազեկումը՝ մինչեւ ռազմական դրության ավարտը, որից հետո մենք լրացուցիչ կանդրադառնանք»,-պատասխանեց Արսեն Բաբայանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031