Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ։ Այս տեղեկությունը լրագրողներին հաստատել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Այո, եղել է հեռախոսազրույց։ Իսկապես, Ադրբեջանի նախագահը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին, նրանք նաև կարճ քննարկել են Ղարաբաղի հետ կապված հարցերը։ Երկխոսությունը կշարունակվի»,- ասել է Պեսկովը։
Նշենք, որ սա Ալիևի ու Պուտինի առաջին հեռախոսազրույցն է Ղարաբաղում պատերազմական գործողությունների բռնկումից հետո։
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ