Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պատժամիջոցներ կիրառեք ագրեսոր Ալիևի նկատմամբ, վտարե՛ք Թուրքիային Մինսկի խմբից. Եվրախորհրդարանի անդամ. (տեսանյութ)

Հոկտեմբեր 07,2020 16:39

Եվրախորհրդարանի արտաքին հարցերի հանձնաժողովի անդամ Չարլի Վեյմերսն իր ելույթում ասել է. «Բարձր ներկայացուցիչ Բորել, մենք բոլորս սգում ենք Լեռնային-Ղարաբաղի զոհերի համար, ինչպես նաև աջակցում խնդրի ոչ ռազմական լուծմանը, բայց արդյոք մենք պե՞տք է ձևացնենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը նույն հարթության վրա են։ ՈՉ։

Սա բռնապետ Ալիևի կողմից սանձազերծած ագրեսիվ պատերազմ է, որին աջակցում են նախագահ Էրդողանի ջիհադիստ դաշնակիցները, որպեսզի պարտադրեն Լեռնային Ղարաբաղը Հայաստանից բաժանելու Իոսիֆ Ստալինի անարդարությունը։ Պատժամիջոցնե՛ր կիրառեք ագրեսոր Ալիևի նկատմամբ։ Վտարե՛ք Թուրքիային Մինսկի խմբից։

Բարեկրթությու՛ն ունեցեք Արցախի տառապող ժողովրդին չպատկերել նախագահ Ալիևի հետ հավասարաչափ ռազմատենչ։ Ինչպես ասում էր Անդրեյ Սախարովը՝ եթե Ադրբեջանի համար Ղարաբաղը փառասիրության (ամբիցիայի) հարց է, ապա Ղարաբաղի հայերի համար դա կյանքի և մահվան հարց է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031