Ըստ Սյունիքի մարզկենտրոնում տարածված լուրերի, Կապանի թիվ 13 հիմնական դպրոցը դադարեցրել է աշխատանքը՝ կորոնավիրուսով վարակման դեպքեր ունենալու պատճառով։
Aravot.am–ի հետ հեռախոսազրույցում դպրոցի տնօրեն Զավեն Ստեփանյանը չհամաձայնվեց ձեւակերպման հետ։
«Դադարեցնել կամ փակել ասելը սխալ է։ Ուղղակի անվտանգությունից ելնելով դպրոցը երկու շաբաթով՝ հոկտեմբերի 7-ից անցել է հեռավար ուսուցման, այնպես որ աշխատում ենք ըստ ուսումնական ծրագրի եւ պարապմունքները չեն տուժի»,–ասաց տնօրենը։
Իսկ նման ուսուցման անցնելու պատճառը այն է, որ դպրոցի մի քանի աշխատակիցների մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսի հիվանդացություն։
Կարդացեք նաև
Արմեն ԴԱՎԹՅԱՆ