Լրահոս
Օրվա լրահոսը

Քայլերթին մասնակցելու համար լեհահայերը Վարշավա էին եկել Լեհաստանի բոլոր մեծ և փոքր քաղաքներից

Հոկտեմբեր 07,2020 15:41

Լեհաստանի հայկական սփյուռքի և մի շարք հասարակական-քաղաքական կազմակերպությունների, լեհահայ համայնքի ներկայացուցիչներ և մի շարք լեհեր, թվով մոտ 2000 հոգի, Վարշավայում օրերս քայլերթ իրականացրեցին՝ ընդդեմ Արցախում թուրք-ադրբեջանական հարձակումների։

Ի նշան բողոքի, երթի մասնակիցները հայկական և արցախյան դրոշներով հավաքվել էին Լեհաստանի մայրաքաղաքի պատմական կենտրոնում՝ Զամկովի հրապարակում։ Պաստառների վրա Արցախին աջակցող կոչեր էին։

Ցույցի մասնակիցները նաև ստորագրահավաք իրականացրեցին Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային հասցեագրված միջնորդագրի տակ, որում խնդրում են ակտիվ մասնակցություն ունենալ թուրք-ադրբեջանական հարձակումները ու կրակը դադարեցնելու գործում։

Երթի մասնակիցները կոչերով շարժվեցին դեպի Լեհաստանի նախագահի նստավայր, ուր Լեհահայ հոգևոր Հովիվ Հայր Տարոն Վարդապետ Ղուլիկյանը աղոթք ընթերցեց, ապա ելույթ ունեցան մի շարք կազմակերպությունների ղեկավարներ՝ պահանջելով ճանաչել Արցախի Հանրապետությունը, ինչպես նաև բարձրաձայնելով, որ Ադրբեջանն ու Թուրքիան լայնամասշտաբ հարձակում են սանձազերծել Հայաստանի եւ Արցախի Հանրապետության դեմ` հայ ժողովրդի բնաջնջման իրենց դարավոր ցեղասպան նպատակն իրագործելու հույսով:

Ապա երթը շարժվեց դեպի Վարշավայում Եվրոպական պառլամենտի նստավայր, որ ևս ելույթներով հանդես եկան Լեհաստանի հասարակական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներ, պահանջելով դատապարտել Թուրքիային և Ադրբեջանին։

Քայլերթին մասնակցելու համար լեհահայերը Վարշավա էին եկել Լեհաստանի բոլոր մեծ և փոքր քաղաքներից։

Լեհ-հայկական հիմնադրամ, Հայ-լեհական հասարակական կոմիտե

Լուսանկարները՝ Էրիկ Ներսիսյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031