Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ավագանու նիստի օրակարգ է ընդգրկել քաղաքի բյուջեից 20 միլիոն դրամ փոխանցելու հարցը։ Ավագանու նիստը տեղի կունենա հոկտեմբերի 9-ին։
Այս առիթով Գյումրու համայնքապետարանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տեղադրել․ «Հարգելի՛ հայրենակիցներ,
Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանը համայնքի ավագանու հոկտեմբերի 9-ին կայանալիք նիստի օրակարգ է ընդգրկել «Մենք ենք, մեր սահմանները, բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքին միանալու հարցը, որով նախատեսվում է համայնքի բյուջեից 20 մլն դրամ փոխանցել «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ին:
Համայնքապետարանի աշխատակազմը ևս անհատապես մասնակցում է «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ի` «Մենք ենք, մեր սահմանները, բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքին` յուրաքանչյուրն իր ներդրումն ունենալով այս գործում:
#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ»։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ