ԱՅՍՕՐ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՊԵՏՔ Է ԱՆՀԱՊԱՂ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԻ
Մեր երկրի և մեր պետության համար ճակատագրական ժամանակներ ենք ապրում, և, ինչպես բազմիցս ասվել է, մեզ պետք է լիակատար ազգային համախմբում՝ թշնամուն ջախջախելու համար:
Այդ նպատակով խիստ կարևոր եմ համարում, որպեսզի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն անհապաղ ազատ արձակվի: Դա անհրաժեշտ է, որպեսզի նա իր բոլոր կապերով և ռեսուրսներով կարողանա աջակցել մեր համազգային գործին:
Բոլորս քաջատեղյակ ենք Գագիկ Ծառուկյանի հայրենանվեր գործերի մասին:
Հայտնի է նաև նրա մեծ հեղինակությունը եվրոպական միջազգային կառույցներում, նաև՝ ԵԱՏՄ անդամ պետություններում, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունում և Բելառուսում: Հետևաբար` կարծում ենք, որ լինելով ազատության մեջ՝ նա կարևոր և վճռական գործունեություն կծավալի մեր համընդհանուր գործի հաջողության համար:
Կարդացեք նաև
Տարբեր քաղաքական ճաշակներից, ելևէջներից, ստանդարտներից կառչած մնալն օգուտ չի տա. այդ ամենը պետք է մի կողմ դնել:
Գագիկ Ծառուկյանի լուման հաղթանակի գործում կարող է խիստ նշանակալից լինել:
Համոզված եմ՝ նրա գործունեությունը կարևոր նշանակություն կունենա մեր համընդհանուր գործի հաջողության համար:
Միքայել Մելքումյանի գրասենյակ