Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը Պակիստանից առնվազն 154 միլիոն ԱՄՆ դոլարի զենք ու զինամթերք է ստացել. Թադևոս Ավետիսյան

Հոկտեմբեր 07,2020 15:25

ԱդրբեջանՊակիստան զենքի առևտուրի ծավալների գնահատումներ

 Ընդհանուր գնահատումներ.

Պակիստանը չի ճանաչել Հայաստանի Հանրապետության անկախությունը՝ հարմար տեղավորվելով Թուրքիայի «գրպանում»:

Բնականաբար, Թուրքիան այսքանով չի բավարարվում: Նախորդ տասնամյակում ամեն ինչ և ամեն գնով անում է՝ խորացնելու նաև Ադրբեջան-Պակիստան կապերը, հատկապես՝ ռազմական փոխգործակցության ոլորտում:

Այս եռյակի համագործակցությունն ի սկզբանե ուղղված է Հայաստանի շահերի դեմ: Իսկ անկյունաքարային հիմքը նույնն է՝ մարդակերությունը: Յուրաքանչյուր կողմ փորձում է ստանալ իր ակնկալիքները: Մասնավորապես, գլխավոր դերակատար Թուրքիան, օգտագործելով մյուս երկուսին, ձգտում է հասնել իր դարավոր նպատակին՝ բնաջնջել հայ ժողովրդին և ամբողջապես տիրանալ հայկական երկու հանրապետությունների տարածքներին: Ադրբեջանը Պակիստանից ձեռք է բերում սպառազինություն, նաև այնպիսի զինատեսակներ, որոնք չի կարողանա գնել այլ երկրներից: Պակիստանը պատիկ անգամ ավելացնում է իր տնտեսական օգուտները՝ ադրբեջանական նավթադոլարներով արտահայտված:

Թուրքիայի գործուն մասնակցությամբ և վերահսկողության ներքո 2010թ. սկսած իրականացվել են կոնկրետ քայլեր՝ Պակիստանի կողմից Ադրբեջանին զինելու ուղղությամբ: Մասնավորապես, մանրակրկիտ նախապատրաստվել և 2013թ. սկզբին կնքվել է Ադրբեջան-Պակիստան ռազմական համագործակցության համաձայնագիրը: Սրա դիմաց Պակիստանը Ադրբեջանից ստացավ մաքսային արտոնություններ և երկկողմանի առևտրի առավելագույնս պարզեցված ընթացակարգեր:

Արդյունքում՝ պատիկ անգամ աճեց Պակիստանի արտահանումը (ներառյալ՝ զենքն ու զինամթերքը) դեպի Ադրբեջան՝ Պակիստանի համար համապատասխանաբար ապահովելով լրացուցիչ նավթադոլարներ:

Այստեղ հարկ է նորից զգուշացնել Ադրբեջանին զենք մատակարարողներին առ այն, որ իրենց համար խորանում են մտահոգվելու առարկայական հիմքերը: Թուրքիայի դրդմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքը ժամ առ ժամ առավել տեսանելի է դարձնում, որ Ադրբեջանը կորցնելու է իր ներքին և արտաքին վճարունակության համար դեռևս առկա միակ՝ նավթի արդյունահանման և մատակարարման հնարավորությունը: Այս երկրում անխուսափելիորեն վրա են հասնում ներքաղաքական ու աշխարհաքաղաքական, ինչպես նաև սոցիալ-տնտեսական աննախադեպ և կործանարար ցնցումները:

Հետևաբար, Ադրբեջանի հետ միջազգային որևէ երկարաժամկետ համագործակցություն, հատկապես՝ զենքի մատակարարման ոլորտում,  այլևս ունենալու է անհաղթահարելի ռիսկեր և գործնականում դատապարտված է ձախողման:

Վիճակագրական փաստեր և հիմնավորումներ.

Որպես վերը բերված գնահատումներին վերաբերող հիմնավորում՝ ներկայացնենք Ադրբեջան-Պակիստան արտաքին առևտրի ուսումնասիրության արդյունքում վեր հանված որոշ փաստեր (աղբյուրը):

Այս նպատակով առանձնացվել է Ադրբեջան-Պակիստան փոխհարաբերությունների ակտիվացման ժամանակահատվածը՝ 2013-2019թթ.:

1.Անկախացումից հետո՝ մինչև 2012թ. դեպի Պակիստան Ադրբեջանի միջին տարեկան արտահանումը կազմել է ընդամենը 35 հազար ԱՄՆ դոլար: Այս երկրների միջև զենքի լայնամասշտաբ առևտրի մեկնարկից (ռազմական համագործակցության համաձայնագրի կնքումից) հետո` 2013-2019թթ. Ադրբեջանից դեպի Պակիստան միջին տարեկան արտահանումն ունեցել է թռիչքային աճ՝ շուրջ 28 անգամ կամ ավելացել է տարեկան միջինը շուրջ 900 հազար ԱՄՆ դոլարով:

Համեմատության համար բերենք մեր տարածաշրջանի համադրելի մեկ այլ երկրի՝ Վրաստանի օրինակը: 2010-2012թթ. Վրաստանից Պակիստան միջին տարեկան արտահանումը շուրջ 6 անգամ գերազանցել է Ադրբեջանից Պակիստան միջին տարեկան արտահանմանը: Իսկ 2013-2019թթ. դեպի Պակիստանը Վրաստանի արտահանման միջին տարեկան ծավալները գրեթե չեն աճել:

2.2010-2012թթ. Պակիստանը տարեկան միջին հաշվով Ադրբեջան է արտահանել 11 միլիոն ԱՄՆ դոլարի ապրանքներ: 2013-2019թթ. Պակիստանից Ադրբեջան միջին տարեկան արտահանումը ևս ունեցել է թռիչքային աճ՝ շուրջ 3 անգամ կամ ավելացել է տարեկան միջինը շուրջ 22 միլիոն ԱՄՆ դոլարով: Աճի այս ցուցանիշը հիմնականում վերաբերելի է նաև այս երկրների միջև զենքի առևտրին:

Համեմատության համար՝ 2010-2012թթ. Պակիստանից Վրաստան միջին տարեկան արտահանումը կազմել է շուրջ 6 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ 2013-2019թթ. այս ցուցանիշը մնացել է գրեթե անփոփոխ:

3.Վերջում՝ զավեշտալի փաստ. 2013-2019թթ. Պակիստանից Ադրբեջան ընդհանուր արտահանումը և Ադրբեջանի ընդհանուր ներմուծումը Պակիստանից, որոնք գրեթե նույն ցուցանիշներն են և թվային արտահայտությամբ կարող են ունենալ փոքր շեղումներ՝ հաշվարկների մեթոդաբանությամբ պայմանավորված, իրականում իրարից տարբերվում են շուրջ 5 անգամ կամ շուրջ 180 միլիոն ԱՄՆ դոլարով:

4.2013-2019թթ. ԱդրբեջանՊակիստան արտաքին առևտրի այս անոմալ թռիչքները, պաշտոնական վիճակագրությամբ արձանագրվող զավեշտը կարելի է իրականում բացատրել նշված ժամանակահատվածում այդ երկրների միջև զենքի լայնամասշտաբ առևտրի փաստով: Մասնավորապես, 2013-2019թթ. ընդհանուր մատակարարումներով Ադրբեջանը Պակիստանից ստացել է առնվազն 154 միլիոն ԱՄՆ դոլարի զենք ու զինամթերք:

Թուրքիայի պարտադրանքով Ադրբեջանի սանձազերծած այս վերջին պատերազմի կործանարար հետևանքները Ադրբեջանի թերզարգացած տնտեսության վրա կգնահատենք ու կհրապարակենք մոտ օրերս՝ մեր անկասելի և վերջնական հաղթանակից հետո:

Թադևոս ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031