Հայաստանի հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար Բաքվի առաջ քաշած պայմանները դժվար իրականանալի են։ Նման հայտարարություն է արել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը՝ ելույթ ունենալով Եվրոպական խորհրդարանի պատգամավորների առաջ։
«Ես շատ մտահոգ եմ այն կապակցությամբ, թե ինչ մտքեր են հնչել Ադրբեջանի արտգործնախարարի հետ զրույցում։ Նա ինձ ասել է, որ մարտերը կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի համաձայնի Ղարաբաղից դուրս գալու կոնկրետ գրաֆիկ ներկայացնել։ Բանակցությունները վերսկսելու համար այդ պայմանը շատ դժվար է կատարել, իսկ իրավիճակն օր-օրի ավելի է վատանում»,- ասել է Բորելը։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ