«Իզվեստիա» ռուսական պարբերականի լրագրողները կրակի տակ են հայտնվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում: Պարբերականի թղթակից Դենիս Կուլագան և օպերատոր Ալեքսանդր Մալիշևը ստիպված են եղել քաղաքում ընթացող մարտերի ընթացքում տեղի բնակիչների հետ միասին թաքնվել բազմաբնակարան շենքի նկուղում:
Դենիս Կուլագայի խոսքով՝ անօդաչուները թռչում են իրենց գլխավերեւում: Նա նաև նշում է, որ Ստեփանակերտում անցած գիշերը ծայրաստիճան լարված է եղել: Քաղաքն անընդհատ հարվածների տակ է եղել, իսկ օդային տագնապը չի մարել։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ