Լեռնային Ղարաբաղի անկախության համար պայքարող հայերն ահազանգում են, որ մայրաքաղաք Ստեփանակերտը ռմբակոծելու համար Ադրբեջանը կիրառում է արգելված զենքեր։
Նախօրեին Միջազգային համաներման կազմակերպությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ բացահայտում է, որ օգտագործվել են 2010թ․ ի վեր միջազգային համաձայնագրերով արգելված կասետային ռումբեր։ Կազմակերպությունը փաստում է, որ շաբաթ և կիրակի օրերին հայկական աղբյուրների հրապարակած տեսանյութերում առկա տեղեկատվությունը վկայում է այդ զենքերի կիրառման մասին։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ կազմակերպության փորձագետներին «հաջողվել է տեղորոշել Ստեփանակերտի բնակելի այն թաղամասերը, որտեղ իրականացվել են նկարահանումները և որտեղ գտնվել են ադրբեջանական զինուժի կողմից արձակված իսրայելյան արտադրության M095 DPICM կասետային ռումբերը»։ Իսրայելն Ադրբեջանի զենքի ամենամեծ մատակարարներից մեկն է։
Լեռնային Ղարաբաղի դեմ օգտագործվում են կասետային արգելված ռումբեր․ Amnesty International
Կարդացեք նաև
Լեռնային Ղարաբաղի անկախության համար պայքարող հայերն ահազանգում են, որ մայրաքաղաք Ստեփանակերտը ռմբակոծելու համար Ադրբեջանը կիրառում է արգելված զենքեր։
Ընտրության հնարավորություն
Երկօրյա ծանր ռմբակոծություններից հետո, հոկտեմբերի 6-ի առավոտյան վերստին խաղաղություն է տիրում Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում,-հաստատել է Ֆրանս-Պրես գործակալության լրագրողը։
Գիշերը ոչ մի միջադեպ չի գրանցվել։ Առավոտյան ռմբակոծությունները չեն վերսկսվել։ Կարճատև դադարից օգտվելով, քաղաքը չլքած բնակիչները դուրս են գալիս պատսպարան-նկուղներից։ Մյուսները պատմում են 72 ժամ անընդմեջ հրթիռակոծությունների և տարատեսակ ռմբակոծությունների պատճառով քարուքանդ եղած քաղաքի կրած վնասների մասին։
Նախօրեին Միջազգային համաներման կազմակերպությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ բացահայտում է, որ օգտագործվել են 2010թ․ ի վեր միջազգային համաձայնագրերով արգելված կասետային ռումբեր։ Կազմակերպությունը «փաստում է», որ շաբաթ և կիրակի օրերին հայկական աղբյուրների հրապարակած տեսանյութերում առկա տեղեկատվությունը վկայում է այդ զենքերի կիրառման մասին։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ կազմակերպության փորձագետներին «հաջողվել է տեղորոշել Ստեփանակերտի բնակելի այն թաղամասերը, որտեղ իրականացվել են նկարահանումները և որտեղ գտնվել են ադրբեջանական զինուժի կողմից արձակված իսրայելյան արտադրության M095 DPICM կասետային ռումբերը»։ Իսրայելն Ադրբեջանի զենքի ամենամեծ մատակարարներից մեկն է։
«Քաղաքացիականների պաշտպանությունը»
Միջազգային համաներման կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն Դենիս Կրիվոշեևը հիշեցնում է, որ «միջազգային մարդասիրական օրենքով ցանկացած իրավիճակում արգելվում է կասետային ռումբերի օգտագործումը։ Բնակելի թաղամասերի վրա այդօրինակ սահմռկեցուցիչ զենքի կիրառումը, որն անխնա ավերածություններ է պատճառում, անընդունելի է»։ Կազմակերպությունը «հակամարտող կողմերին կոչ է անում հարգել միջազգային մարդասիրական իրավունքը և պաշտպանել քաղաքացիական բնակչությանը»։
Որոշ տեղերում ավերածությունները տպավորիչ են, ինչպես օրինակ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մոտակայքում, որտեղ հատկապես վնասվել են խորհրդային ճարտարապետությունը հիշեցնող խորանարդատիպ մոխրագույն շենքերը ։
Արդեն տասն օր է, ինչ հայերն ու ադրբեջանցիները կատաղի պայքար են մղում Լեռնային Ղարաբաղի համար։ Գերազանցապես հայերով բնակեցված այս շրջանը Խորհրդային Միության անկման տարիներին անջատվել է Ադրբեջանից։ 1990-ական թթ․ պատերազմի ժամանակ զոհվել է 30,000 մարդ։ Հրադադարից ի վեր սեպտեմբերի 27-ին վերսկսված ռազմական գործողություններն աննախադեպ են իրենց ծավալներով և արդեն խլել են հարյուրավոր կյանքեր։
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ