Կրեմլը չի հաստատել այն տեղեկությունները, թե Հայաստանի և Ադրբեջանի միջեւ զինված հակամարտությունը դուրս է եկել Լեռնային Ղարաբաղի սահմաններից։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Ոչ, այդ տեղեկությունները չեն հաստատվում»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե կողմերը պնդում են հակամարտության՝ Ղարաբաղի սահմաններից դուրս գալու մասին։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ