Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրած ասուլիսում ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրեց իրավիճակը ռազմաճակատում. «Երեկ ողջ գիշեր եւ այսօր առավոտյան մարտերը շարունակվել են: Գիշերվա ընթացքում հակառակորդը Արաքսի հովտի հատվածում՝ Արաքսի երկայնքով փորձել է ուժեր կուտակել եւ առաջ ընթանալ: Մեր հետախուզական ստորաբաժանումները հետեւել են հակառակորդի գործողություններին եւ ժամանակին հավաստանշել են ու դիպուկ հրետանային կրակով խմբավորմանը մեծ վնաս ենք պատճառել, մոտավորապես 3 համահավաք բրիգադների՝ լավ սպառազինված, կրակային խոցում են իրականացրել՝ ոչնչացնելով ամբողջ խումբը»:
Ուշագրավ է, որ այդ հատվածում կուտակումներ իրականացնելիս ադրբեջանական ստորաբաժանումները, միավորումները, օգտվելով այն հանգամանքից, որ Արաքսի սահմանը կա, փորձում են դրանից օգտվել՝ նահանջելիս, խուսանավելիս: Սակայն հայկական կողմը զգուշացրել է Իրանին հետեւել այդ գործողություններին ու թույլ չտալ գետն անցնել. «Օրվա ընթացքում եղել են նաեւ այլ դիպուկ հարվածներ: Կարող եք տեսնել, թե ինչպես է խոցվում ադրբեջանական նավթամթերքի մեծ բազա եւ տարօրինակն այն է՝ պատերազմի 11-րդ օրն է ընթանում, նավթամթերքի բազայի հարեւանությամբ տեղակայել են զորանոց, որտեղ ոչնչացել է մոտ 200 զինծառայողներ՝ գտնվելով նավթամթերքի բազայի հարակից տարածքում»,- հավելեց Արծրուն Հովհաննիսյանը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ